Երեսիս կեսը կտայի, երկերեսանի լինելու համար:
Երբ հասնում ես ճամփաբաժանին, վստահ շարժվիր առաջ:
Կարող ես շատ բան տեսնել միայն աչքերով:
Այդտեղ անտանելի մարդաշատ է և այլևս ոչ ոք չի գնում:
Ես չեմ կարող կենտրոնանալ, երբ մտածում եմ:
Ապագան այլևս այն չէ ինչ առաջ էր:
Ես իմ երեխաներին հանրագիտարան չեմ գնի. Թող ինձ պես հաճախեն դպրոց:
Մենք մոլորված ենք, բայց հրաշալի ժամանակ ենք անցկացնում:
Իմ մասին շրջանառող ստերի ուղիղ կեսը ճշմարտությանը չեն համապատասխանում:
Մեկ լուման այլևս կոպեկի արժեք չունի:
Ասես կրկին դեժավյու լինի:
Մինչև վերջին պահն էլ հույս կա:
- Շատ սառնարյուն տեսք ունես , - Ասաց Միսիս Լինդսեյը:
Շնորհակալություն: Դուք ինքներդ էլ շատ տաքարյուն չեք, - պատասխանեց Յոգի Բերրան
Եթե աշխարհում ամեն ինչ կատարյալ լիներ, ապա ինքն աշխարհը կատարյալ չէր լինի: