Աջ ձեռքս կտայի, միայն թե և´ աջլիկ, և´ ձախլիկ լինեի:
Հենց ճամփաբաժանին հասնես, մտի´ր:
Շատ բան կարող ես տեսնել` պարզապես նայելով:
Ոչ ոք էլ էնտեղ չի գնում: Ախր շա´տ մարդաշատ է:
Չեմ կարող կենտրոնանալ, երբ մտածում եմ:
Ապագան էլ առաջվանը չէ:
Չեմ պատրաստվում երեխաներիս հանրագիտարան գնել: Թող ինձ պես ոտքով դպրոց հասնեն:
Մոլորվել ենք, բայց լավ ժամանակ ենք անցկացնում:
Իմ մասին նրանց պատմած ստերի կեսը ճիշտ չէ:
Հինգ սենթանոցն էլ մի քոռ գրոշ չարժե:
Դեժավյուի պես է` ամեն ինչ նորից:
Մինչև չավարտվի, չի վերջանա:
Տկն Լինդսի.«Դուք, անշուշտ, լավ տեսք ունեք»:
Յոգի Բերա: «Շնորհակալ եմ, անգամ Ձե´ր տեսքն այդքան լավը չէ»:
Եթե աշխարհը կատարյալ լիներ, այն պարզապես չէր լինի: